11:23  ,  14 հունիսի, 2021

Մեսի. Արգենտինայի հավաքականը երբեք կախվածություն չի ունեցել ինձանից

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարծիք է հայտնել, որ Արգենտինայի հավաքականը կախվածություն չունի միայն իր խաղից:

«Հավաքականը երբեք կախվածություն չի ունեցել ինձանից: Մենք փորձում ենք կառուցել ուժեղ ու միասնական թիմ: Եթե մենք չլինենք իսկական ուժեղ թիմ, մեր նպատակներին հասնելը կլինի շատ բարդ:

Կարծում եմ՝ հիմա մենք ուժեղ ենք որպես կոլեկտիվ: Ֆուտբոլիստներից շատերը միասին են աշխատում տևական ժամանակ: Կործում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք:

Արգենտինայի հավաքականում անցկացրած ժամանակահատվածն առանձնահատուկ է ինձ համար: Երբեք չէի մտածի, որ այսքան խաղեր կանցկացնեմ հավաքականում: Միշտ փորձել եմ ներդնել բոլոր ուժերս»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Ole-ն:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը պատրաստվում է Բրազիլիայում մեկնարկած Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի առաջին տուրում հունիսի 15-ին կմրցի Չիլիի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում