01:30  ,  14 հունիսի, 2021

Եվրո-2020․ Նիդերլանդներ - Ուկրաինա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) խմբային փուլի առաջին տուրի Նիդերլանդներ - Ուկրաինա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել հոլանդական «Էյնդհովենի» պաշտպան Դեզել Դյումֆրիսը։ Նրա գոլի շնորհիվ հոլանդացիները 3։2 հաշվով պարտության մատնեց ուկրաինացիներին։ Դա 25-ամյա Դյումֆրիսի առաջին գոլն է ազգային թիմում։

C խմբում 3 միավոր ունի նաեւ Ավստրիան, որը Բուխարեստում 3։1 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիային։

Երկրորդ տուրում Նիդերլանդների թիմը հունիսի 17-ին Ամստերդամում կընդունի ավստրիացիներին, Ուկրաինան նույն օրը Բուխարեստում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով