21:53  ,  13 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ավստրիայի թիմն ուժեղ էր մակեդոնացիներից՝ 3։1 (ֆոտո, վիդեո)

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) խմբային փուլի առաջին տուրում Ավստրիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները հանդիպեցին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ C խմբում ընդգրկված այս թիմերի պայքարն ավարտվեց ավստրիացիների հաղթանակով՝ 3։1։

18-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ավստրիայի հավաքականի պաշտպան Շտեֆան Լայները։

Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցող մակեդոնացիների առաջին գոլը խփեց իտալական «Ջենոայի» 37-ամյա հարձակվող Գորան Պանդեւը՝ 28-րդ րոպեին վերականգնելով հավասարությունը։

Սակայն Ավստրիան կարողացավ վերջնամասում խփել եւս երկու գոլ։ Աչքի ընկան հարձակվողներ Միխայել Գրեգորիչն ու Մարկո Արնաուտովիչը։

C խմբում առաջին տուրի մյուս հանդիպումը Ամստերդամում կանցկացնեն Նիդերլանդների եւ Ուկրաինայի հավաքականները։

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

C խումբ

Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 3։1 (տեսանյութ)

Շտեֆան Լայներ, 18, Միխայել Գրեգորիչ, 78, Մարկո Արնաուտովիչ, 90 - Գորան Պանդեւ, 28

Նիդերլանդներ - Ուկրաինա՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով