21:28  ,  13 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը եզրափակիչում հաղթեց Ցիցիպասին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը։

Եզրափակիչում սերբ մարզիկը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6։7 (6։8), 2։6, 6։3, 6։2, 6։4 հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ, 12 րոպե։

34-ամյա սերբ թենիսիստը 19-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, «Ռոլան Գարոսում» հաղթեց երկրորդ անգամ 2016 թվականից հետո։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում