20:22  ,  13 հունիսի, 2021

Դանիայի հավաքականի բժիշկ․ Էրիկսենը սրտի կանգ է ունեցել խաղադաշտում

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի բժիշկ Մորտեն Բոեսենը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը Ֆինլանդիայի հետ հանդիպման ժամանակ սրտի կանգ է ունեցել խաղադաշտում։

«Երբ մենք վազելով մոտեցանք, արդեն նրա սիրտ չէր բաբախում, դա սրտի կանգ էր։ Մենք վերակենդանացրինք Էրիկսենին դեֆիբրիլյատորի օգնությամբ։ Դա տեղի ունեցավ արագ»,- Բոեսենի խոսքը մեջբերում է Sky Sports Denmark-ը։ 

Էրիկսենի առողջական վիճակը հիմա կայուն է, սակայն նա դեռ կմնա հիվանդանոցում հետազոտվելու նպատակով

Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի Դանիա - Ֆինլանդիա հանդիպումն ընդհատել էր մոտ  2 ժամով եւ վերսկսվելուց հետո ավարտվել էր դանիացիների պարտությամբ՝ 0։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով