17:28  ,  13 հունիսի, 2021

Բենզեմա․ Լիարժեք պատրաստ եմ Գերմանիայի դեմ հանդիպմանը

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման վերականգնվել է վնասվածքից հետո։ Այն ստացել էր Բուլղարիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որն ավարտվել էր ֆրանսիացիների հաղթանակով՝ 3։0։ Բենզեման փոխարինվել էր 41-րդ րոպեին։

Նա պատրաստ կլինի Գերմանիայի հավաքականի հետ հանդիպմանը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում։

«Արդեն ցավ չեմ զգում, ամեն ինչ հրաշալի է։ Երջանիկ եմ լիարժեք մարզումներին վերադառնալուն։ Ես լիարժեք պատրաստ եմ Գերմանիայի հետ հանդիպմանը»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

F խմբի Ֆրանսիա - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 15-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Նույն խմբում են նաեւ Պորտուգալիան ու Հունգարիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս