Ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած Օդեսայի «Չեռնոմորեցը» Առաջին լիգայի առաջնության վերջին տուրում հյուրընկալվել է Լուցկի «Վոլինին» եւ առավելության է հասել 2։1 հաշվով։
Հյուրերի հաղթական գոլը խփել է 24-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը (Ուկրաինա)։
«Չեռնոմորեցը» առաջնությունն ավարտել է երկրորդ տեղում՝ 61 միավոր։ Առաջին լիգայի չեմպիոն է դարձել «Վերեսը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում