13:17  ,  13 հունիսի, 2021

Արթուր Ավագիմյանի գոլը Ուկրաինայի Առաջին լիգայի վերջին տուրում

Ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած Օդեսայի «Չեռնոմորեցը» Առաջին լիգայի առաջնության վերջին տուրում հյուրընկալվել է Լուցկի «Վոլինին» եւ առավելության է հասել 2։1 հաշվով։

Հյուրերի հաղթական գոլը խփել է 24-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը (Ուկրաինա)։

«Չեռնոմորեցը» առաջնությունն ավարտել է երկրորդ տեղում՝ 61 միավոր։ Առաջին լիգայի չեմպիոն է դարձել «Վերեսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English