10:20  ,  13 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ռուսաստանի հավաքականի հակառեկորդը

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակի մրցաշարի մեկնարկային խաղում մրցաշարի հակառեկորդ է սահմանել՝ բելգիացիներին պարտվելով 0։3 հաշվով։ Եվրոպայի առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականն առաջին անգամ է պարտվում այսքան խոշոր հաշվով։

Նախկինում կազմակերպիչ երկրների թիմերի ամենախոշոր անհաջողությունը եղել է 2 գնդակի տարբերությամբ։ 0։2 հաշվով պարտություն են ունեցել Ֆրանսիայի, Հարավսլավիայի, Ուկրաինայի եւ երկու անգամ Բելգիայի հավաքականը։

Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը ամբողջ հանդիպման ընթացքում Բելգիայի թիմի դարպասին կատարել է միայն մեկ հարված։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով