01:12  ,  13 հունիսի, 2021

Բելգիա - Ռուսաստան, Դանիա - Ֆինլանդիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի 16-րդ առաջնության B խմբի առաջին տուրի 2 հանդիպումների լավագույն ֆուտբոլիստներին:

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Բելգիա – Ռուսաստան (3:0) հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել իտալական «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը դարձել էր դուբլի հեղինակ:

Կոպենհագենում անցկացված Դանիա – Ֆինլանդիա (0:1) հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Կրիստիան Էրիկսենն է, որը կորցրել էր գիտակցությունն առաջին խաղակեսի վերջնամասում: Դանիայի հավաքականի կիսապաշտպանին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստի վիճակն արդեն կարգավորվել է: Էրիկսենը հիվանդանոցից Facetime-ի միջոցով զանգել էր թիմակիցներին և հայտնել, որ իր վիճակը կարգավորվել է, որպեսզի նրանք շարունակեն խաղը: Հանդիպման վերսկսումից հետո Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները դանիացի խաղացողներին խաղադաշտում դիմավորեցին ծափողջյուններով:

B խմբի երկրորդ տուրում ռուսները հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմրցեն Ֆինլանդիայի հետ, իսկ Բելգիան հաջորդ օրը Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով