20:50  ,  12 հունիսի, 2021

Եվրո-2020. Ուելս - Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Շվեյցարիայի և Ուելսի հավաքականների միջև Երո-2020-ի A խմբի առաջին տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» շվեյցարացի կիսապաշտպան Բրիել Էմբոլոն, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Այդ խաղում Էմբոլոն 49-րդ րոպեին բացել էր հաշիվը և մեկնարկային կազմում հանդես եկել առանց փոխարինման: Նրա գոլին բրիտանացիները 74-րդ րոպեին պատասխանել էին «Քարդիֆի» հարձակվող Կիֆել Մուրի դիպուկ հարվածով:

Հիշեցնենք, որ A խմբի առաջին խաղում Իտալիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրքերի նկատմամբ:

Երկրորդ տուրում հունիսի 16-ին կկայանա Իտալիա - Շվեյցարիա և Թուրքիա - Ուելս դիմակայություններ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով