19:23  ,  12 հունիսի, 2021

Բարբորա Կրեյչիկովան՝ «Ռոլան Գարոսի» հաղթող (ֆոտո)

Աշխարհի 33-րդ ռակետ Բարբորա Կրեյչիկովան նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը:

«Ռոլան Գարոսի» եզրափակիչում չեխ թենիսիստուհին 3 սեթում առավելության հասավ աշխարհի 32-րդ ռակետ, Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Պավլյուչենկովայի նկատմամբ՝ 6:1, 2:6, 6:4: Մրցախաղը տևեց 1 ժամ 55 րոպե:

6-րդ տարին անընդմեջ «Ռոլան Գարոսի» կանանց մենախաղն ունեցավ նոր չեմպիոն:

Սա 25-ամյա Կրեյչիկովայի առաջին տիտղոսն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Նա ու Պավլյուչենկովան կարիերայում առաջին անգամ խաղացին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում:

Բարբորա Կրեյչիկովան «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 2 տիտղոսն նվաճել է զուգախաղում: 2018-ին նա հաղթել է «Ռոլան Գարոսում» ու Ուիմբլդոնում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը նվաճել էր լեհ Իգա Շվյոնտեկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս