19:00  ,  12 հունիսի, 2021

Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին (ֆոտո)

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի թիմի հետ և հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի թիմից աչքի ընկան Մարալ Արթինն ու Արմինե Խաչատրյանը, իսկ հյուրեից հաշիվը կրճատեց Բեգաիմ Կիրգիզբաևան:

Հայաստանի և Ղազախստան հավաքականները Երևանում ընկերական հանդիպում կանցկացնեն նաև հունիսի 15-ին:

Ընկերական հանդպում

Հայաստան – Ղազախստան՝ 2:1

Մարալ Արթին, 27, Արմինե Խաչատրյան, 57 - Բեգաիմ Կիրգիզբաևա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում