17:57  ,  12 հունիսի, 2021

Հայկ Մուսախանյանի գոլը

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 12-րդ տուրում «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն ընդունել է «Գոմելին» և առավելության հասել 3:2 հաշվով։

Դաշտի տերերի առաջին գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփել է 23-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը: Նա մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման և առաջին գոլը խփել այս մրցաշրջանում:

«Էներգետիկ-ԲԳՈւ»-ն 19 միավորով 9-րդ տեղում է։

Հայկ Մուսախանյանը ծնվել է Մինսկում, ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։ Նա 2019 թվականին է միացել «Էներգետիկ-ԲԳՈւ»-ին։ Նախքան այդ հանդես է եկել ֆրանսիական «ՍՌ Կոլմարում»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում