15:11  ,  12 հունիսի, 2021

Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է «Փյունիկ»

Երևանի «Փյունիկի» ղեկավար կազմում տեղի է ունեցել համալրում։ Ակումբ է վերադարձել Ալեքսանդր Տարխանովը։ Ռուս մասնագետը կզբաղեցնի «Փյունիկի» փոխնախագահի պաշտոնը և կզբաղվի ակումբի ակադեմիայի զարգացմամբ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկում աշխատել է 2019-2020թթ․։ Նրա գլխավորությամբ «Փյունիկը» դարձել է Հայաստանի փոխչեմպիոն և Եվրոպայի լիգայի որակավորման փուլում հասել է մինչև երրորդ փուլ։

Ալեքսանդր Տարխանովի անմիջական մասակցությամբ «Փյունիկ» մարզաբազայում արդեն կազմակերպվել է փառատոն ակումբի սաների համար՝ ուղղված տեխնիկական տվյալների բարելավմանը։

Վերջերս Ալեքսանդր Տարխանովը հեռացել էր Սոֆիայի «Սլավիայից», որը գլխավորում էր 2020 թվականի հոկտեմբերից: Ռուս մասնագետը 2015-2016 թվականներին ևս գլխավորել էր բուլղարական ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով