13:20  ,  12 հունիսի, 2021

NBA-ի կրկնակի չեմպիոնը նոկաուտի է ենթարկել ռեպեր Աարոն Կարտերին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին խաղացող Լամար Օդոմը բռնցքամարտի կանոններով ցուցադրական մենամարտում նոկաուտի է ենթարկել ամերիկացի ռեպ երաժիշտ Աարոն Կարտերին: Մենամարտի մրցավարն էր UFC-ի նախկին չեմպիոն Չակ Լիդելը:

Մենամարտի օրը Լամար Օդոմի քաշը 108 կգ էր, իսկ նրա մրցակցինը՝ 79:

41-ամյա ամրիկացին NBA-ում խաղացել է «Կլիպերսում», «Մայամիում», «Լեյքերսում» ու «Դալասում»: «Լեյքերսի» կազմում նա 2 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Օդոմը բրոնզե մեդալակիր է դարձել 2004թ. Օլիմպիական խաղերում ու 2010թ. աշխարհի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում