11:50  ,  12 հունիսի, 2021

NBA. «Դենվերը» 3-րդ պարտությունը կրեց «Ֆինիքսից», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի երրորդ խաղում «Ֆինիքսը» 116:102 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Դենվերի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը՝ «Դենվերի» կազմում վաստակելով 32 միավոր և դարձել նաև թրիփլ-դաբլի հեղինակ: Օրեր առաջ Նիկոլա Յոկիչը ճանաչվել էր NBA-ի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/4 եզրափակիչ 

«Դենվեր» - «Ֆինիքս»՝ 102:116 (27:37, 28:22, 21:31, 26:26)

Շարքի հաշիվը՝ 0:3

«Ատլանտա» - «Ֆիլադելֆիա»՝ 111:127 (20:28, 36:33, 19:34, 36:32)

Շարքի հաշիվը՝ 1:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում