01:33  ,  12 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչն ուժեղ էր Նադալից

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիրը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Սերբ մարզիկը մրցեց «Ռոլան Գարոսի» 13-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալի հետ։ Իսպանացի թենիսիստը պարտություն կրեց 6։3, 3։6, 6։7 (4։7), 2։6 հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ 11 րոպե։

Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը  6։3, 6։3, 4։6, 4։6, 6։3 հաշվով պարտության էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English