00:51  ,  11 հունիսի, 2021

Յան Օբլակը՝ Իսպանիայի առաջնության լավագույն խաղացող

Լա Լիգան Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» 28-ամյա սլովենացի դարպասապահ Յան Օբլակին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի անցած առաջնությունում Յան Օբլակը մասնակցել է 38 հանդիպման, բաց թողել 25 գոլ, 18 խաղում դարպասը պահել է անառիկ, 3 անգամ հետ է մղել 11 մետրանոց։

Ավելի վաղ Յան Օբլակն արժանացել էր նաեւ Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն դարպասապահի մրցանակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում