23:09  ,  10 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Եզրափակիչում՝ Պավլյուչենկովա - Կրեյչիկովա

Աշխարհի 33-րդ ռակետ Բարբորա Կրեյչիկովան նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը։ Չեխ մարզուհին մրցեց Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիի (17) եւ առավելության հասավ 7:5, 4:6, 9:7 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ 18 րոպե։

Բարբորա Կրեյչիկովայի մրցակիցը եզրափակիչում կլինի ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովան (31), որը 7։5, 6։3 հաշվով պարտության էր մատնել Սլովենիայի ներկայացուցիչ Տամարա Զիդանշեկին։

Երկու մարզուհիներն էլ առաջին անգամ հանդես կգան «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով