19:09  ,  10 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս». Անաստասիա Պավլյուչենկովան եզրափակիչում է

Անաստասիա Պավլյուչենկովան դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Ռուսաստանցի մարզուհին կիսաեզրափակիչում մրցեց Սլովենիայի ներկայացուցիչ Տամարա Զիդանշեկի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7։5, 6։3։ Պայքարը տեւեց 1 ժամ 35 րոպե։

Անաստասիա Պավլյուչենկովան կարիերայում առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։ Նախքան այս նրա լավագույն արդյունքը եղել էր քառորդ եզրափակիչը։

«Ռոլան Գարոսի» եզրափակիչում Անաստասիա Պավլյուչենկովայի մրցակիցը կլինի չեխ Բարբորա Կրեյչիկովայի եւ հույն Մարիա Սակարիի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում