18:10  ,  10 հունիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Ջեյդոն Սանչոյի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ հինգ տարվա պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է Goal.com–ը։

Գերմանական ակումբը պատրաստ է 90 միլիոն եվրոյով վաճառել 21–ամյա ֆուտբոլիստին։ Transfermarkt–ը Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Ջեյդոն Սանչոն մասնակցել է 26 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում