12:37  ,  10 հունիսի, 2021

Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնում է Հռոմ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը ներկայացրել է թիմի կազմն Իտալիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության համար: Հայաստանը ներկայացուցիչ կունանա տղամարդկանց 10 քաշային կարգերից 8-ում.

49 կգ՝ Սեյրան Եղիկյան

52 կգ՝ Ռուդոլֆ Գառբոյան

56 կգ՝ Արթուր Բազեյան

60 կգ՝ Ժորժիկ Մարության

64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան

69 կգ՝ Արմեն Մաշակարյան

75 կգ՝ Վաղթանգ Հարությունյան

81 կգ՝ Համբարձում Հակոբյան

Կանանց պայքարում Հարություն Նազարյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ քաշային Գայանե Տեր Բարսեղյանն ու 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը: Հայաստանի թիմը մրցավայր կմեկնի հունիս 13-ին, hաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում