02:03  ,  10 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է եւ կմրցի Նադալի հետ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց իտալացի Մատեո Բերետինիի հետ եւ հաղթանակ տարավ չորս սեթում՝ 6։3, 6։2, 6։7 (5։7), 7։5։ Մրցախաղը տեւեց 3 ժամ 47 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը 6:3, 4:6, 6:4, 6:0 հաշվով հաղթել էր արգենտինացի Դիեգո Շվարցմանին։

Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 20-ակի չեմպիոն է։ «Ռոլան Գարոսի» տիտղոսը նվաճել է 13 անգամ, ինչը ռեկորդ է։

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղում 18 տիտղոս է նվաճել։ «Ռոլան Գարոսում» հաղթել է մեկ անգամ՝ 2016-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English