20:46  ,  9 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում մրցեց արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ եւ առավելության հասավ 6:3, 4:6, 6:4, 6:0 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 46 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը կհանդիպի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի եւ իտալացի Մատեո Բերետինիի դիմակայության հաղթողի հետ։

Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 20-ակի չեմպիոն է։ «Ռոլան Գարոսի» տիտղոսը նվաճել է 13 անգամ, ինչը ռեկորդ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English