16:09  ,  9 հունիսի, 2021

Դմիտրի Գունկոն կգլխավորի «Արարատ-Արմենիան»

Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Դմիտրի Գունկոն կգլխավորի «Արարատ-Արմենիան», հաղորդում է Sport24-ը։

Ռուս մասնագետը 2020 թվականի հոկտեմբերից էր գլխավորում «Նոան», որն այս մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Դրանից առաջ նա աշխատում էր ռուսական «Խիմկիում», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2020թ. օգոստոսից մինչև սեպտեմբեր: Գունկոն երկար տարիներ աշխատել է «Մոսկվայի» սպարտակի տարբեր տարիքային թիմերում:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է ռուսաստանցի Անատոլի Բայդաչնիի հեռանալուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում