14:06  ,  9 հունիսի, 2021

«Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել Հերադի Ռաշիդիին

«Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել 26-ամյա կիսապաշտպան Հերադի Ռաշիդիին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռաշիդիի պայմանագրի ժամկետը լրացել է և կողմերը համատեղ որոշել են չերկարաձգել այն:

Կոնգոյի ու Շվեդիայի քաղաքացիություն ունեցող կիսապաշտպանն այս տարվա հունվարին էր միացել «Արարատ-Արմենիային»։ Դրանից առաջ նա հանդես էր գալիս շվեդական ԱԻԿ-ում, որի կազմում 2018 թվականին դարձել է Շվեդիայի չեմպիոն: Նախկինում նա խաղացել է նաև շվեդական «Ակրոպոլիս», «Դալկուրդ», «Սիրիանսկա» և այլ ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում