12:31  ,  9 հունիսի, 2021

Դմիտրի Գունկոն հեռացավ «Նոայից»

Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուս մասնագետն ու իր մարզչական շտաբը երկկողմանի համաձայնությամբ որոշել են չշարունակել համագործակցությունը հայկական ակումբի հետ:

Դմիտրի Գունկոն 2020 թվականի հոկտեմբերից էր գլխավորում «Նոան», որն այս մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Դրանից առաջ նա աշխատում էր ռուսական «Խիմկիում», որի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2020թ. օգոստոսից մինչև սեպտեմբեր: Գունկոն երկար տարիներ աշխատել է «Մոսկվայի» սպարտակի տարբեր տարիքային թիմերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով