12:06  ,  9 հունիսի, 2021

Կանանց Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականները սկսում են նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: 

Կանանց ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հունիսի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին և 15-ին Արմեն Սանամյանի գլխավորած թիմը կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին: Կանանց ազգային հավաքականի մարզումային ծրագրին և հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կանանց Մ-19 հավաքականը նույնպես կսկսի նախապատրաստությունը հունիսի 9-ին Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին թիմը կմեկնի Բելառուս, որտեղ հունիսի 13-ին և 15-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Բելառուսի Մ-19 հավաքականի հետ: Մարզումային ծրագրին և հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս