13:06  ,  9 հունիսի, 2021

NBA. Էմբիդի 40 ու Միտչելի 45 միավորներն օգնեցին «Ֆիլադելֆիային» ու «Յուտային»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում «Ֆիլադելֆիան» տանը 118:102 հաշվով հաղթել է «Ատլանտային»՝ հավասարեցնելով շարքի հաշիվը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ջոել Էմբիդը, որը «Ֆիլադելֆիայի» կազմում վաստակել է 40 միավոր: 

«Յուտան» քառորդ եզրափակիչի առաջին խաղում տնային հաղթանակ է տարել «Կլիպերսի» նկատմամբ՝ 112:109: Խաղի ամենաարդյունավետ խաղացող ճանաչված Դոնովան Միտչելը «Յուտային» բերել է 45 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/4 եզրափակիչ 

«Ֆիլադելֆիա» - «Ատլանտա»՝ 118:102 (33:20, 24:35, 34:29, 27:18)

Շարքի հաշիվը՝ 1:1

«Յուտա» - «Կլիպերս»՝ 112:109 (18:25, 29:35, 32:19, 33:30)

Շարքի հաշիվը՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում