00:10  ,  9 հունիսի, 2021

Անատոլի Բայդաչնին հեռացավ «Արարատ-Արմենիայից»

Ռուսաստանցի Անատոլի Բայդաչնին հեռացել է Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ լուծել են պայմանագիրը։

«Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնել Անատոլի Բայդաչնիին եւ նրա մարզչական շտաբին համատեղ աշխատանքի համար։

Անատոլի Բայդաչնին մարտին էր գլխավորել «Արարատ-Արմենիան», որը Հայաստանի Պրեմիեր լիգայում գրավեց 5-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում