23:35  ,  8 հունիսի, 2021

ԱԱ․ Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց մեկնարկում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում անհաջող է հանդես եկել Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը։ Եվրոպայի չեմպիոնը 73 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Պելիվար Պետրուի հետ եւ պարտություն կրեց, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Աշխարհի առաջնությունը վերջին վարկանիշային մրցաշարն է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար։

Հունիսի 28-ին կամփոփվեն վարկանիշային միավորները եւ կհրապարակվեն ձյուդոյում օլիմպիական ուղեգրերի հասցեատերերը։ 73 կգ քաշային կարգում Ֆերդինանդ Կարապետյանը կիսում է 32-33-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում