22:52  ,  8 հունիսի, 2021

Գրանիտ Ջական այս շաբաթ պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ

Լոնդոնի «Արսենալի» եւ Շվեյցարիայի հավաքականի 28–ամյա կիսապաշտպան Գրանիտ Ջական այս շաբաթ պայմանագիր կկնքի իտալական «Ռոմայի» հետ, հաղորդում է Calciomercato–ն։

Անգլիական ակումբը ցանկանում է վաճառել Գրանիտ Ջակային։ «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր է այդ գումարն օգտագործել անգլիական «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նեւեշի տրանսֆերի համար։

Հռոմեական ակումբն արդեն համաձայնության է հասել Գրանիտ Ջակայի հետ չորս տարվա պայմանագրի հարցում։ Ավարտին են մոտենում «Ռոմայի» եւ «Արսենալի» բանակցությունները։

Գրանիտ Ջական «Արսենալ» է տեղափոխվել 2016–ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ