19:21  ,  8 հունիսի, 2021

Եվրո–2023. Հայաստանի Մ–21 հավաքականի մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկաններ հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է մեկնարկային կազմը, որը խաղադաշտ դուրս կգա Ֆարերյան կղզիների Մ–21 հավաքականի դեմ 2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի առաջին տուրի խաղում։

Հայաստանի Մ–21 հավաքական. Արման Ներսեսյան, Էրիկ Փիլոյան, Երջանիկ Ղուբասարյան, Ստյոպա Մկրտչյան, Արսեն Գալստյան, Միքայել Միրզոյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Ժիրայր Շաղոյան, Նարեկ Գրիգորյան, Սերոժ Թիթիզյան։

Ֆարերյան կղզիներ – Հայաստան (Մ-21) հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

H խմբում են ընդգրկված նաև Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքականները:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճում խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղ գրաված լավագույն արդյունքով 5 թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում