12:31  ,  8 հունիսի, 2021

Եվրո-2023. Հայաստանի երիտասարդական հավաքականի հայտացուցակը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկաններ հավաքականը հունիսի 8-ին կսկսի պայքարը 2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում: H խմբի առաջին խաղում Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականին:

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հայտացուցակն ու ֆուտբոլիստների խաղային համարներն առաջիկա խաղում:

Նախօրեին հայկական թիմը նաև նախախաղային մարզում է անցկացրել մրցավայրում:

Բուքմեյքերական գրասենյակները դաշտի տերերի հաղթանակը միջինը գնահատում են 2.3 գործակցով, հայկական թիմինը՝ 2.9, իսկ ոչ ոքին՝ 3.45։

Ֆարերյան կղզիներ – Հայաստան (Մ-21) հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: H խմբում են ընդգրկված նաև Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքականները:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճում խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղ գրաված լավագույն արդյունքով 5 թիմեր:

Ֆոտո` ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում