23:08  ,  7 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալն ուժեղ էր Յանիկ Սիներից

Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը չորրորդ շրջանում մրցեց իտալացի Յանիկ Սիների հետ եւ առավելության հասավ 7:5, 6:3, 6:0 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ, 20 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը կխաղա արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ, որը պարտության մատնեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ՝ 7:6, 6:4, 7:5։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում