20:05  ,  7 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս». Նովակ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Սերբ թենիսիստը մրցեց իտալացի Լորենցո Մուզետիի հետ, որը չկարողացավ ավարտին հասցնել հանդիպումը։

Առաջին երկու սեթում Ջոկովիչը պարտվեց 6:7 (7:9), 6:7 (2:7) հաշվով։ Հաջորդ երկուսում Մուզետին պարտվեց 1։6, 0։6 հաշվով։ 5–րդ սեթում 0։4 հաշվով պարտվելիս Մուզետին հրաժարվեց շարունակել պայքարը։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կխաղա իտալացի Մատեո Բերետինիի հետ, որը 3։0 հաշվով հաղթել է հարավկորեացի Կվոն Սոն Ուին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում