19:40  ,  7 հունիսի, 2021

Superbet Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ 34–րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։

Հայ գրոսմայստերը երրորդ ոչ ոքին խաղաց եւ ունի 1,5 միավոր։ Առաջին երկու տուրերում նրա մրցակիցներն էին ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն եւ ամերիկացի Ուեսլի Սոն։ Առաջատարներն են Կարուանան եւ ռումինացի Բոգդան–Դանիել Դյակը՝ 2–ական միավոր։

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրին։

Մրցաշարը կավարտվի հունիսի 15-ին:

Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից, ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1․275 միլիոն դոլար է։ The Superbet Chess Classic-ը շարքի առաջին մրցաշարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում