19:16  ,  7 հունիսի, 2021

Ալեքսանդր Կարապետյանը միացավ «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 33–ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ալեքսանդր Կարապետյանը հանդես է եկել մի շարք գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, նաև ռուսական «Սոչիում» և «Տամբովում»: Նրա նախորդ ակումբը «Արարատ Արմենիան» էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով