15:46  ,  7 հունիսի, 2021

Արման Ծառուկյանը մարզվել է Կասկադում

UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանն այս օրերին մարզվում է Երևանում:

24-ամյա մարզիկն Ինստագրամում մարզումային տեսանյութ է հրապարակել Կասկադից:

Վերջերս Ծառուկյանն ընդգրկվել էր UFC-ի թեթև քաշային կարգի 15 լավագույն մարտիկների ցուցակում: Հայ մարզիկը նախորդ մենամարտն անցկացրել է հունվարին տեղի ունեցած UFC 257 մրցաշարում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Մեթ Ֆրևոլային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English