14:11  ,  7 հունիսի, 2021

Էրիկ Բազինյանը հերթական հաղթանակն է տարել նոկաուտով (ֆոտո)

Կանադան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

25-ամյա բռնցքամարտիկը Մեքսիկայում մենամարտել է ամերիկացի Սքոթ Սիգմոնի հետ (35-15-1) և երկրորդ ռաունդում հաղթել նոկաուտով:

Էրիկ Բազինյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 26-րդ մենամարտը և տարել 26-րդ հաղթանակը՝ 20-րդ անգամ հաղթելով նոկաուտով: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր 2020թ. փետրվարի 21-ին՝ նոկաուտով հաղթելով ֆինն Տիմո Լայնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում