11:42  ,  7 հունիսի, 2021

NBA. «Կլիպերսը» դարձավ 1/4 եզրափակիչի վերջին մասնակիցը, օրվա լավագույն դրվագները

Լոս Անջելեսի «Կլիպերսը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի վերջին՝ 8-րդ մասնակիցը:

1/8 եզրափակիչ շարքի 7-րդ խաղում «Կլիպերսը» 126:111 հաշվով ուժեղ գտնվեց «Դալասից», որը լքեց պայքարը: Լոս Անջելեսի թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Յուտան»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լուկա Դոնչիչը, որը «Դալասի» կազմում վաստակել է 46 միավոր: «Կլիպերսից» ամենաարդյունավետը Կավայ Լենարդն էր՝ 28 միավոր:

«Ատլանտան» քառորդ եզրափակիչի առաջին խաղում արտագնա հաղթանակ է տարել «Ֆիլադելֆիայի» նկատմամբ՝ 128:124:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, 1/8 եզրափակիչ 

«Կլիպերս» - «Դալաս»՝ 126:111 (35:38, 35:24, 30:23, 26:26)

Շարքի հաշիվը՝ 4:3

1/4 եզրափակիչ 

«Ֆիլադելֆիա» - «Ատլանտա»՝ 124:128 (27:42, 27:32, 29:25, 41:29)

Շարքի հաշիվը՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում