09:30  ,  7 հունիսի, 2021

Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է շախմատային մրցաշարի ընթացքին

«Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում շարունակվում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է միջազգային մրցաշար է՝ 2602 միջին վարկանիշով:  

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին այցելել է Ջերմուկ քաղաք, հետևել Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի ընթացքին:

Մրցաշարը կավարտվի հունիսի 14-ին: Մասնակցում են գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English