22:27  ,  6 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս»․ Սերենա Ուիլյամսը դուրս մնաց պայքարից

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 23–ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսն ավարտեց պայքարը Ֆրանսիայի բաց առաջնությունում։

39-ամյա ամերիկացի թենիսիստուհին մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ, 21-ամյա Ելենա Ռիբակինայի հետ եւ պարտություն կրեց 3:6, 5:7 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 19 րոպե։ 

Քառորդ եզրափակիչում Ռիբակինայի մրցակիցը կլինի ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովան։ 

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում