14:07  ,  6 հունիսի, 2021

Նադալը գերազանցեց Ֆեդերերի ռեկորդը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս են եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջան։ Ֆեդերերը 7:6 (7:5), 6:7 (3:7), 7:6 (7:4), 7:5 հաշվով պարտության է մատնել գերմանացի Դոմինիկ Կյոպֆերին։ Հաջորդ շրջանում նրա մրցակիցը կլինի իտալացի Մատեո Բերետինին։

Նադալը 6:3, 6:3, 6:3 հաշվով հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին՝ տանելով 103-րդ հաղթանակը «Ռոլան Գարոսում»։ Նա այս մրցաշարում հաղթանակով է ավարտել հանդիպումների 98 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Նախկին ռեկորդը պատկանում էր Ֆեդերերին, որը Ավստրալիայի բաց առաջնությունում տարել է 102 հաթանակ։

Նադալը «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է, նա 13 տիտղոս է նվաճել այս մրցաշարում։ Չորրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի իտալացի Յանիկ Սիները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English