01:37  ,  6 հունիսի, 2021

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը մեկնարկել է ոչ ոքիով (ֆոտո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Լևոն Արոնյանի մասնակցությամբ մեկնարկել է Grand Chess Tour-ի դասական շախմատի մրցաշարը:

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սև ֆիգուրներով մրցել է ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի հետ: Գրանցվել է ոչ ոքի:

Մեկնարկային տուրի բոլոր՝ 5 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Անցկացվել են Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – Ուեսլի Սո (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա), Բոգդան-Դանիել Դակ (Ռումինիա) – Անիշ Գիրի (Հոլանդիա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) դիմակայություններ:

Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցաշարը կավարտվի հունիսի 15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English