00:08  ,  6 հունիսի, 2021

Շվեդիա - Հայաստան. Վահան Բիչախչյանը կրճատեց հաշիվը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կրճատեց հաշիվը Եվրո-2020-ին պատրաստվող Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղում՝ 1:2 (տեսանյութ): 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընթացող խաղի առաջին խաղակեսում դաշտի տերերից աչքի էին ընկել գարմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը և չինական «Դոլյան Իֆանի» պաշտպան Մարկուս Դանիելսոնը: 38-րդ րոպեին շվեդական ԱԻԿ-ի կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն առաջին անգամ 11 մետրանոց հարված հետ մղեց Հայաստանի հավաքականում:

Հայաստանի և Շվեդիայի հավաքականները հանդիպել են առաջին անգամ:

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Մոնրոյ Արարատ, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Վբեյմար Անգուլո (Կարեն Մուրադյան, 46), Էդուարդ Սպերցյան (Արտակ Գրիգորյան, 46), Հակոբ Հակոբյան (Խորեն Բայրամյան, 46), Վահան Բիչախչյան, Սարգիս Ադամյան, Արթուր Միրանյան (Տիգրան Բարսեղյան, 46):

Շվեդիա. Ռոբին Օլսեն («Էվերտոն»), Միկայել Լուստիգ (ԱԻԿ), Մարկուս Դանիելսոն («Դոլյան Իֆան»), Վիկտոր Լինդելյոֆ («Մանչսթեր Յունայթեդ»), Պիեր Բենգտսոն («Վայլե»), Սեբաստիան Լարսոն (ԱԻԿ), Ալբին Էկդալ («Սամպդորիա»), Կրիստոֆեր Օլսոն («Կրասնոդար»), Էմիլ Ֆորսբերգ («Լայպցիգ»), Ալեքսանդր Իսակ («Ռեալ Սոսյեդադ»), Դեյան Կուլուշևսկի («Յուվենտուս»)։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում