12:10  ,  5 հունիսի, 2021

NBA. 1/8 եզրափակիչի վերջին դիմակայության հաղթողը կորոշվի 7-րդ խաղում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի 6-րդ խաղում «Կլիպերսը» 104:97 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Դալասի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 3:3: Այս զույգի հաղթողը կորոշվի վճռորոշ՝ 7-րդ խաղում, իսկ հաջորդ մրցակիցը կլինի «Յուտան»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Կավայ Լենարդը, որը «Կլիպերսի» կազմում վաստակել է 45 միավոր: «Դալասից» ամենաարդյունավետը 29 միավոր հավաքած Լուկա Դոնչիչն էր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ NBA-ի փլեյ-օֆֆի առաջին փուլի արգելքը հաղթահարել են «Ֆիլադելֆիան», «Ատլանտան», «Յուտան», «Բրուքլինը», «Դենվերը», «Ֆինիքսը» և «Միլուոկին», իսկ գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» լքել է պայքարը:

NBA, 1/8 եզրափակիչ 

«Դալաս» - «Կլիպերս»՝ 97:104 (28:26, 17:22, 32:25, 20:31)

Շարքի հաշիվը՝ 3:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում