Բռնցքամարտի Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում 16–րդ մենամարտը կանցկացնի օգոստոսին, հաղորդում է Punch Boxing Armenia–ն։
Թեթևագույն քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը կմենամարտի Դուբայում (նախնական պայմանավորվածությամբ)։ Մրցակիցը կլինի անգլիացի Ջո Հեմը:
Նարեկ Աբգարյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2020թ. դետեմբերի 17-ին Լոս Անջելեսի WildCard Boxnig մարզադահլիճում եւ առաջին պարտությունը կրել պրոֆեսիոնալ ռինգում:
Թեթևագույն քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտում Նարեկ Աբգարյանը պարտվել էր մեքսիկացի Էդուարդու Բաեզին:
Դրանից առաջին նա 14 մենամարտերում միայն հաղթանակ էր տարել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում