14:25  ,  5 հունիսի, 2021

Նա թեթև մրցակից է. Մեյվեզերը պատրաստ է ռևանշ անցկացնել Քոնոր Մաքգրեգորի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը հայտարարել է, որ պատրաստ է ռևանշ մենամարտ անցկացնել խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ։

«Իհարկե, կհամաձայնեի ռևանշ մենամարտ անցկացնել։ Նա թեթև մրցակից է»,- 44-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է  BJPenn.com-ը։

Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյվեզերն իռլանդացի մարտիկի հետ բռնցքամարտի կանոններով մենամարտ էր անցկացրել 2017 թվականի օգոստոսի 27-ին և 10-րդ ռաունդում հաղթել տեխնիկական նոկաուտով։ Այդ մենամարտից հետո նա հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Այս օրերին ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը պատրաստվում է 26-ամյա վիդեոբլորգեր Լոգան Պոլի հետ մենամարտին, որը տեղի կունենա մայիսի 7-ին Մայամիի «Հարդ Ռոկ սթեդիումում»: Մեյվեզերը նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ի դեկտեմբերի 31-ին Տոկիոյում՝ նոկաուտի ենթարկելով ճապոնացի Տենսին Նասուկավային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English